Ինդոնեզիայի հանքը՝ ջրի տակ․ 16 զոհ, 10 անհետ կորած Ամերիաբանկի Investor's Day-ը` նվիրված հայկական և վրացական կապիտալի շուկաներին Փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ին․ գրեթե մեկ միլիոն բաժանորդ՝ առանց հոսանքի Կահիրեի ճանապարհը՝ կրակի օղակում․ 31 զոհ Դատարանում պարզ է դառնում՝ ով է թալանչին․ Սերժ Սարգսյան ԿԸՀ նախագահը ՍԴ-ում կմկմում էր․ չենք վստահում, ընտրությունների արդյունքներով 60 հազար ձայն կորավ Մարդկանց իրավունքները պետք է պաշտպանել՝ անկախ նրանց հայացքներից․ Արամ Աբրահամյան Էդուարդ Բաբայանը հարցազրույց է տվել Quality Mark ամսագրին (Լուսանկարներ) Լոնդոնի և Բրյուսելի նոր համաձայնագիրը վաղաժամ դադարեցնելը ֆինանսական հետևանքներ կունենա ՀՀ-ում աննախադեպ իրավիճակ է․ ընդդիմադիրները կալանավորված են․ Իվետա Տոնոյան Պեկինը սպառնում է պատասխան քայլերով․ Վաշինգտոնը նոր մաքսատուրքեր է նախապատրաստում Բասի 52-մետրանոց հարվածը վերջին վայրկյանին հաղթանակ բերեց «Բաֆալոյին» 

Ամերիաբանկի Investor's Day-ը` նվիրված հայկական և վրացական կապիտալի շուկաներին

Հայաստան

Նոյեմբերի 26-ին կայացավ Ամերիաբանկի Investor's Day հատուկ միջոցառումը՝ նվիրված հայկական և վրացական կապիտալի շուկաներին: Միջոցառումը միավորել էր ներդրողներին՝ Ամերիաբանկի և վրացական առաջատար ներդրումային բանկերից մեկի՝ Galt & Taggart-ի ներկայացուցիչների մասնագիտական ելույթների և ֆինանսական շուկաների ու ներդրումային հնարավորությունների վերաբերյալ քննարկումների շուրջ:

Investor's Day-ն Ամերիաբանկի ներդրումային թիմի կողմից կազմակերպվող միջոցառումների շարք է, որի նպատակն է միավորել ներդրումներով հետաքրքրված մարդկանց, իրականացնել փորձի փոխանակում և նպաստել ներդրումային մշակույթի ձևավորմանն ու զարգացմանը մեր երկրում: Շարքի առաջին միջոցառումը կազմակերպվել է դեռևս 2025 թվականի սեպտեմբերին, իսկ մինչ օրս կայացել է արդեն 15 նման հանդիպում:

«Investor's Day-ը մեզ համար ոչ միայն տեղեկատվության փոխանակման հարթակ է, այլև հնարավորություն՝ ներդրումներով հետաքրքրված մարդկանց հավաքելու մեկ տեղում և փորձագետների հետ ուղիղ շփման առիթ ստեղծելու: Այս անգամ մեր ուշադրության կենտրոնում հայկական և վրացական կապիտալի շուկաներն էին, քանի որ տարածաշրջանային շուկաների ըմբռնումը ներդրողներին թույլ է տալիս տեսնելու ավելի լայն հնարավորություններ և կայացնելու առավել հիմնավորված որոշումներ»,- նշեց Ամերիաբանկի ներդրումային թրայբի ղեկավար Արտուշ Ենգիբարյանը:

«Որպես Վրաստանի առաջատար ներդրումային բանկ՝ Galt & Taggart-ն ակտիվ դերակատարում ունի երկրի կապիտալի շուկայի զարգացման գործում՝ համագործակցելով բիզնեսների, ներդրողների և շուկայի այլ մասնակիցների հետ՝ ընդլայնելու ներդրումային հնարավորությունների հասանելիությունը։ Այս փորձառությունը նաև հիմք է հանդիսանում Հայաստանի ֆինանսական հաստատությունների և կապիտալի շուկայի մասնակիցների հետ մեր համագործակցության համար, որի շրջանակում մենք փոխանակում ենք գիտելիք և դիտարկում երկու շուկաներում առկա հնարավորությունները։ Investor Day-ն առանձնահատուկ արժեքավոր հարթակ էր այս համագործակցությունն ավելի լայն լսարանին ներկայացնելու, վրացական շուկայի վերաբերյալ մեր փորձն ու դիտարկումները կիսելու և երկու երկրների ներդրողների միջև երկխոսությունը խթանելու համար։ Նման նախաձեռնությունները կարևոր քայլ են հայ և վրացի ներդրումային համայնքների միջև առավել ամուր կապեր ձևավորելու ճանապարհին», - նշել է Galt & Taggart-ի կապիտալի շուկաների ղեկավար Վանո Կիկվիլաշվիլին։

Ներկայացրելով Ամերիաբանկի փորձառությունը ներդրումային ոլորտում` Ամերիաբանկի ներդրումային խորհրդատվության պրոդուկտի ղեկավար Գայանե Գևորգյանը Investor's Day-ի շրջանակում անդրադարձավ Հայաստանի տնտեսական հեռանկարներին, կապիտալի շուկայի զարգացմանը և հայկական պարտատոմսերում ներդրումային հնարավորություններին։

Galt & Taggart-ի ներկայացուցիչներն իրենց հերթին անդրադարձան Վրաստանի կապիտալի շուկային և հարկային համակարգին։ Մասնավորապես, ընկերության վաճառքների ղեկավար և փոխնախագահ Լաշա-Գեորգի Չիվաձեն և կապիտալի շուկաների ղեկավար Վանո Կիկվիլաշվիլին ներկայացրել են Վրաստանի տնտեսության ընդհանուր պատկերը, դրա հիմնական առանձնահատկություններն ու աճի հեռանկարները, ինչպես նաև անդրադարձել երկրի կապիտալի շուկայի զարգացման ներուժին և առկա ներդրումային հնարավորություններին։

Ելույթներին հաջորդել է հարցուպատասխանի ձևաչափով քննարկում, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել փոխանակելու տեսակետներ և ավելի խորությամբ ծանոթանալու երկու երկրների ներդրումային միջավայրի առանձնահատկություններին։

Galt & Taggart-ի մասին

1995 թվականին հիմնադրված Galt & Taggart-ը, որը հանդիսանում է Lion Finance Group PLC-ի դուստր ընկերությունը, Վրաստանի առաջատար ներդրումային բանկերից է։ Ընկերությունը մատուցում է ներդրումային բանկային ծառայությունների ամբողջական շրջանակ՝ ներառյալ բրոքերային ծառայություններ, ֆինանսական խորհրդատվություն, պարտքային և բաժնային կապիտալի ներգրավում, ինչպես նաև սեփական հետազոտական գործունեություն։

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո բանկը շարունակաբար ներդնում և կատարելագործում է նորարարական պրոդուկտներ, ծառայություններ և հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։

Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ն չափազանց կենտրոնացած է Մերձավոր Արևելքի վրա և բավարար ճնշում չի գործադրում ՌԴ-ի վրա. ԶելենսկիԻնդոնեզիայի հանքը՝ ջրի տակ․ 16 զոհ, 10 անհետ կորածԹրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն օգնում են ԱՄՆ-ին Իրանի հետ հակամարտությունումԱմերիաբանկի Investor's Day-ը` նվիրված հայկական և վրացական կապիտալի շուկաներին Փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ին․ գրեթե մեկ միլիոն բաժանորդ՝ առանց հոսանքիՄոլդովայի խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը սպառնալիք է ներկայացնում երկրի անվտանգության համարԿահիրեի ճանապարհը՝ կրակի օղակում․ 31 զոհ Դատարանում պարզ է դառնում՝ ով է թալանչին․ Սերժ Սարգսյան ԿԸՀ նախագահը ՍԴ-ում կմկմում էր․ չենք վստահում, ընտրությունների արդյունքներով 60 հազար ձայն կորավԿիևին 45 միլիարդ եվրոյի լրացուցիչ ֆինանսավորմանը հավանություն է տվել ԵՄ 24 երկիրԲաթումում թուրք ֆուտբոլասերների հետ բախումների հետևանքով երեք ոստիկան է տուժելՊեսկով․ Պուտինը և Փաշինյանը բանակցությունների ընթացքում կքննարկեն Հայաստանում ռուսական ռազմակայանի հարցը Մարդկանց իրավունքները պետք է պաշտպանել՝ անկախ նրանց հայացքներից․ Արամ ԱբրահամյանԱՄՆ-ն պատրաստել է Գրենլանդիայում ռազմական ներկայության ընդլայնման 500 մլն դոլար արժողությամբ ծրագիրԷդուարդ Բաբայանը հարցազրույց է տվել Quality Mark ամսագրին (Լուսանկարներ) Լոնդոնի և Բրյուսելի նոր համաձայնագիրը վաղաժամ դադարեցնելը ֆինանսական հետևանքներ կունենա ՀՀ-ում աննախադեպ իրավիճակ է․ ընդդիմադիրները կալանավորված են․ Իվետա ՏոնոյանՄերցը հնարավոր է համարել ԵՄ բյուջեի կրճատումը ավելի քան 204 մլրդ եվրոյով Պեկինը սպառնում է պատասխան քայլերով․ Վաշինգտոնը նոր մաքսատուրքեր է նախապատրաստումԹուրքիայում հերթական գործողությունն է իրականացվել Halk TV հեռուստաալիքի դեմ․ ձերբակալվել է 9 մարդԲասի 52-մետրանոց հարվածը վերջին վայրկյանին հաղթանակ բերեց «Բաֆալոյին» Ռուս սահմանապահների հեռացո՞ւմ, TRIPP-ի ճակատագիրը և Շաքիի գործը. ի՞նչ է սպասվում ՀայաստանինՀունական լեռան գագաթին հայտնաբերվել է 2900-ամյա սրբավայր. այնտեղ կարող էին պաշտել Արտեմիսին Փաշինյանը կգնա այն ժամանակ, երբ Հայաստանի Հանրապետությունն այլևս գոյություն չունենա․ Աննա ՄկրտչյանՀարավային Կորեան ընդլայնում է ռազմածովային ներկայությունը․ Թեհրանը զգուշացնում է նոր լարվածության մասին Նախագծի սկիզբը ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական․ Սերժ ՍարգսյանԿարմիր ծովի ավելի քան մեկուկես կիլոմետր խորքում հայտնաբերվել են ստորջրյա «լճեր», որտեղ կյանքը շարունակվում է առանց թթվածնիՌուսաստանն ու Ուկրաինան նոր հրադադարի շուրջ բանակցություններ են վարում՝ Զապորոժիեի ատոմակայանի պատճառովԹող Նիկոլը հրաժարական տա․ վստահ եք, որ ՔՊ-ից ոչ մի ձայն չի՞ գալու․ ՇարմազանովՄաթեմատիկայի ամենահայտնի չլուծված խնդրի շուրջ աղմուկ է բարձրացել. երկու տարբեր ապացույցի հավակնություն է ներկայացվելՔուվեյթում իտալացի մասնագետների զոհվելուց հետո Եվրամիությունը պահանջում է ճնշում գործադրել Իրանի վրաՄեծ Բրիտանիային ցրտերի պատճառով էլեկտրաէներգիայի դեֆիցիտ է սպառնումՀայաստանը կյանքի տևողությամբ աշխարհում 116-րդ տեղում էԹրամփը լրացուցիչ ավիակիր է ուղարկել Մերձավոր Արևելք․ նոր նախազգուշացում Իրանին«Դա նույնն է, թե պատերազմի ժամանակ ինչ-որ մեկը Հիտլերի մասին ասեր, որ նա լավ ընկեր է»․ Զելենսկին՝ Պուտինին ընկեր անվանած Թրամփի խոսքերի մասին Արհեստական բանականությունը մտնում է սպիտակուցների նախագծման ոլորտ. գիտնականներն արձանագրել են նոր առաջընթացՖինլանդիան չի բացի ՌԴ-ի հետ սահմանը. հատուկ օրենքի գործողությունը կերկարաձգվի մինչև 2028 թվականի վերջը Պայթյուններ, ավիավթարներ ու վտանգավոր պահեր․ տեսարաններ, որոնց անհնար է անտարբեր նայելԻտալիայի խորհրդարանը վավերացրել է օտարերկրացի դպրոցականների մասնաբաժնի սահմանափակումը և դեմքը ծածկող հագուստի արգելքը ՀԷՑ-ը դեկտեմբերի 11-ին կմարի 32 մլրդ դրամի պարտատոմսերը․ Ռոմանոս ՊետրոսյանՄԻԱՎ-ի դեմ պատվաստանյութի ստեղծումը կարող է մոտենալ իրականությանը. գիտնականները հույս են կապում «գերհակամարմինների» հետFedEx-ի բեռնատար ինքնաթիռը Մայամիի օդանավակայանում դուրս է եկել թռիչքուղու սահմաններից Բրիտանիան խորհրդարան է ներկայացրել ԵՄ-ի հետ մերձեցման օրինագիծ՝ առանց միասնական շուկա վերադառնալու Ջեյմս Ուեբի աստղադիտակը հայտնաբերել է գրեթե մետաղազուրկ գալակտիկա՝ Տիեզերքի վաղ շրջանից«Մենք լիովին անպաշտպան ենք մնացել կատաղած Ռուսաստանի առջև». Սաակաշվիլի Փաշինյանը հավաքել է ուժայիններին․ ԹՐԻՓՓ-ի հարցում շտապում են․ Ալիեւը չի թաքցնում գոհունակությունը Ասիայում ու Եվրոպայում նոր լարվածության օջախներ. Պաշտոնանկություն՝ Զինված ուժերումԹրամփը Գոհաբանության օրը կոշտ քննադատության է ենթարկել ներգաղթյալներին և քաղաքական հակառակորդներին Դատախազությունը թմրամիջոցների իրացման համար մեղադրվողից պահանջում է բռնագանձել 136 մլն դրամՀայտնի է դարձել այն երկիրը, որի բնակիչները Եվրոպայում ամենաշատն են գնացքով ճանապարհորդում
Ամենադիտված