Փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ին․ գրեթե մեկ միլիոն բաժանորդ՝ առանց հոսանքի
Արտակարգ Պատահար
ԱՄՆ-ի արևելյան ափին և Միջին Արևմուտքում նոյեմբերի 26-ին մոլեգնած փոթորիկը խաթարել է Գոհաբանության օրվա երթևեկությունը։ Էլեկտրաէներգիայի անջատումների գագաթնակետին շուրջ 961 հազար բաժանորդ մնացել է առանց հոսանքի։ Ուժգին քամիները տապալել են ծառերն ու էլեկտրահաղորդման գծերը։
Առանձին հատվածներում քամու պոռթկումները հասել են ժամում 112 կիլոմետրի։ Ափամերձ բնակավայրերում հորդառատ անձրևները հեղեղել են փողոցները։ Էլեկտրամատակարարման խափանումներ են գրանցվել Փենսիլվանիայում, Նյու Ջերսիում, Մերիլենդում, Վիրջինիայում և այլ նահանգներում։
FlightAware ծառայության տվյալներով՝ չեղարկվել է ԱՄՆ-ին առնչվող 454 չվերթ, ևս 2411-ը հետաձգվել է։ Հատկապես տուժել են Վաշինգտոնի և Նյու Յորքի օդանավակայանները։ Ուժգին քամու պատճառով հետաձգվել է նաև Նյու Յորքի ավանդական Macy’s շքերթը։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար