Պեսկով․ Պուտինը և Փաշինյանը բանակցությունների ընթացքում կքննարկեն Հայաստանում ռուսական ռազմակայանի հարցը
Աշխարհ
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա բանակցությունների ընթացքում կքննարկվեն հայ-ռուսական հարաբերությունների կարևոր հարցերը։ Փաշինյանի այցը Մոսկվա նախատեսված է դեկտեմբերի 3-ին։
Հայաստանում ռուսական 102-րդ ռազմակայանի ներկայության հարցը ևս կարող է հայտնվել բանակցությունների օրակարգում։ Հայաստանի Հանրային ռադիոյի հետ զրույցում փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը նշել է, որ կողմերը կարող են քննարկել ռազմակայանի ներկայության պայմանների վերանայումը։ Նրա գնահատմամբ՝ սա հայ-ռուսական հարաբերություններում կուտակված տարաձայնություններից մեկն է։
Ռուսական կողմը նախկինում ևս անդրադարձել է ռազմակայանի ապագային։ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերին հայտարարել էր, որ եթե Հայաստանը գտնի, որ ռազմակայանի կարիքն այլևս չունի, Ռուսաստանը պատրաստ է այն դուրս բերել նույնիսկ վաղը։ Փաշինյանն իր հերթին ընդգծել էր, որ Երևանը երբեք չի բարձրացրել ռազմակայանը դուրս բերելու հարցը, սակայն պատրաստ է քննարկել դրա հետագա ներկայության պայմանները։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար