Կահիրեի ճանապարհը՝ կրակի օղակում․ 31 զոհ
Արտակարգ Պատահար
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի օղակաձև ճանապարհին վառելիք տեղափոխող բեռնատարի շրջվելու և բռնկվելու հետևանքով 31 մարդ է զոհվել, ևս 21-ը՝ տուժել։ Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 25-ի երեկոյան՝ Գիզայի Ալ Վարաք հատվածում, իսկ նոյեմբերի 26-ին հրապարակվել են քննության նոր մանրամասները։
Դատախազության տվյալներով՝ մարդատար մեքենան բախվել է բեռնատարի հետևի հատվածին, ինչից հետո այն շրջվել և բռնկվել է։ Կասկածյալը ձերբակալվել է։ Հրդեհն ընդգրկել է ճանապարհին գտնվող մեքենաները․ պաշտոնյաների հաղորդմամբ՝ այրվել է 27 տրանսպորտային միջոց։
Ողբերգությունից հետո Եգիպտոսում կրկին բարձրացել է ճանապարհային անվտանգության պատասխանատուներին հաշվետվության կանչելու պահանջը։ Պատգամավորները պահանջել են պարզել՝ ինչու են խոշոր տրանսպորտային պատահարները կրկնվում՝ չնայած ճանապարհային ենթակառուցվածքներում ներդրված մեծ գումարներին:


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար