ԻՀՊԿ-ն հաղորդել է ամերիկյան F-16 կործանիչի ուղղությամբ նախազգուշական կրակ բացելու մասին
Աշխարհ
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ իր հակաօդային պաշտպանության ուժերը նախազգուշական կրակ են բացել ամերիկյան F-16 կործանիչի ուղղությամբ՝ Հորմուզի նեղուցի շրջանում։ Իրանական կողմի պնդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Հենգամ կղզուց հարավ-արևելք, երբ ամերիկյան ինքնաթիռը մոտեցել է Իրանի օդային տարածքին։
ԻՀՊԿ-ի հաղորդագրության համաձայն՝ կործանիչն ուղեկցել է ծովային երթևեկության կանոնները խախտող նավերին և ապահովել դրանց օդային պաշտպանությունը։ Իրանական հակաօդային պաշտպանության համակարգը նախազգուշական կրակ է բացել, ինչից հետո F-16-ը կտրուկ մանևր է կատարել, փոխել ուղղությունը և հեռացել տարածքից։
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ծովային երթևեկության վերահսկման կանոնները շրջանցելու ցանկացած փորձ անընդունելի է։ Կորպուսը նաև զգուշացրել է, որ ամերիկյան ռազմական ինքնաթիռների կողմից Իրանի օդային տարածքի կրկնակի խախտումները կհանգեցնեն վճռական հակաօդային պատասխանի։
Միջադեպի վերաբերյալ ամերիկյան պաշտոնական մեկնաբանություն դեռ չի հրապարակվել։ Հաղորդագրությունը տարածվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև շարունակվող ռազմական լարվածության պայմաններում, երբ Հորմուզի նեղուցը մնում է կողմերի առճակատման կարևորագույն գոտիներից մեկը։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար