Իրանը ցանկանում է ՀՕՊ նոր համակարգ տեղակայել ԱՄՆ-ի հետ հակամարտության վերսկսման դեպքում
Աշխարհ
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ ռազմական հակամարտության վերսկսման դեպքում ամերիկյան ուժերը բախվելու են իրանական նոր մշակված հակաօդային պաշտպանության համակարգերի հնարավորություններին։ Այս մասին հայտարարել է Իրանի բանակի համակարգման հարցերով հրամանատարի տեղակալ, հետծովակալ Հաբիբոլլահ Սայարին։
Նրա խոսքով՝ վերջին երկու տարիների ռազմական բախումները ցույց են տվել, որ երկրի պաշտպանության առաջնահերթություններից մեկը հակաօդային պաշտպանության ամրապնդումն է։ Սայարին նշել է, որ Իրանը մշակել և արդեն կիրառել է նոր ռազմական տեխնիկա ու պաշտպանական համակարգեր, որոնք, իր պնդմամբ, զգալի վնաս են հասցրել հակառակորդին։
Իրանի բարձրաստիճան զինվորականի հայտարարությամբ՝ նոր համակարգերը պատրաստ են կիրառման հնարավոր նոր հարձակման դեպքում։ Նա ընդգծել է, որ Թեհրանը մտադիր է գործնականում ցույց տալ դրանց արդյունավետությունն ու հնարավորությունները։
Սայարին նաև նշել է, որ Իրանը նախորդ պատերազմների փորձից դասեր է քաղել և վերանայել է ռազմական պաշտպանության առաջնահերթությունները։ Հատուկ ուշադրություն է դարձվել օդային սպառնալիքների հայտնաբերմանը, անօդաչու թռչող սարքերի որսալուն և հակաօդային պաշտպանության համակարգերի կատարելագործմանը։
Իրանական կողմը, սակայն, չի հրապարակել նոր համակարգերի ամբողջական տեխնիկական բնութագրերը, տեղակայման վայրերը կամ դրանց մարտական հնարավորությունների անկախ հաստատված տվյալները։
Հայտարարությունը հնչել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական առճակատման վերսկսման վտանգի և դիվանագիտական բանակցությունների շուրջ շարունակվող լարվածության պայմաններում։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար