Հորմուզի շուրջ նոր զգուշացում․ Իրանը դեմ է օտար ռազմական ներկայությանը
Աշխարհ
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Հարավային Կորեայի իր պաշտոնակից Չո Հյոնին զգուշացրել է, որ Պարսից ծոցի տարածաշրջանում օտար ռազմական ներկայությունը կարող է խորացնել լարվածությունն ու ընդլայնել հակամարտությունը։ Նոյեմբերի 26-ի հեռախոսազրույցի մանրամասները հրապարակվել են նոյեմբերի 27-ին։
Հարավային Կորեայի խորհրդարանը քննարկում է «Չոնհե» ռազմածովային ստորաբաժանման գործողությունների գոտին Օմանի ծոցից հարավ գտնվող ջրերի ուղղությամբ ընդլայնելու առաջարկը։ Սեուլը պնդում է, որ նպատակը առևտրային նավերի, քաղաքացիների և երկրի տնտեսական շահերի պաշտպանությունն է։
Չո Հյոնը վստահեցրել է, որ Հարավային Կորեան չի պատրաստվում միանալ պատերազմին կամ զորք տեղակայել Պարսից ծոցում։ Հարցը Սեուլի համար նաև էներգետիկ նշանակություն ունի․ 2025-ին երկրի նավթի ներմուծման 70 տոկոսը եկել է Մերձավոր Արևելքից, մեծ մասամբ՝ Հորմուզի նեղուցով։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար