Հորմուզի լարվածությունը թանկացնում է նավթը․ Brent-ը մոտենում է 100 դոլարին
Աշխարհ
Նավթի համաշխարհային շուկայում նոյեմբերի 27-ին գներն աճել են՝ Հորմուզի նեղուցում նավերի և Սաուդյան Արաբիայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումների ֆոնին։ Երևանի ժամանակով ժամը 11։45-ի դրությամբ Brent-ի ֆյուչերսը հասել է մեկ բարելի դիմաց 97,71 դոլարի՝ ավելանալով 1,2 տոկոսով։
Ամերիկյան WTI տեսակի նավթի գինը կազմել է 86,27 դոլար՝ չորեքշաբթի օրվա փակման համեմատ աճելով 3,1 տոկոսով։ Շուկան արձագանքում է հիմնականում մատակարարումների խափանման վտանգին, իսկ ԱՄՆ-ում Գոհաբանության տոնը փոխել է առևտրային սովորական ժամանակացույցը։
Reuters-ի ներկայացրած վերլուծաբանները չեն բացառում Brent-ի՝ 100 դոլարը գերազանցելը, եթե մատակարարվող ծավալներն ավելի սահմանափակվեն։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար