Ռուբիոյից բացատրություն են պահանջում․ օգնության գործակալության շուրջ նոր վեճ Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման Պուտինի առաջարկը․ արհեստական բանականության նոր ռազմավարություն՝ մինչև 2036-ը Հաստատվել են մասնագիտական կրթական ծրագրերի լիցենզավորման նոր կարգերը ՏԻՄ ընտրությունների քարոզչությունն ավարտվում է այսօր՝ 24:00-ին․ ԿԸՀ Հորմուզի լարվածությունը թանկացնում է նավթը․ Brent-ը մոտենում է 100 դոլարին Երթևեկության փոփոխություն՝ Սարալանջի փողոցում Արարատի մարզի պարեկների կասկածը հաստատվեց․ մեքենայում հայտնաբերվել է 115 փաթեթ թմրանյութ Մասկի 18 միլիարդանոց խոստումը․ SpaceX-ի բաժնետոմսեր՝ ԱՄՆ-ի երեխաներին Թրամփի սկանդալը և ԵՄ-ի ճգնաժամը. «Սահմանադրության սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական» (տեսանյութ) Էրդողանը հաստատեց ռազմական դաշինքը․ Թուրքիա, Սաուդյան Արաբիա և Պակիստան Nvidia-ի չիպերը՝ նոր սահմանափակումների տակ․ չորս երկրի մատակարարումները հարցականի տակ 

Հաստատվել են մասնագիտական կրթական ծրագրերի լիցենզավորման նոր կարգերը

Գիտություն և Մշակույթ

ՀՀ Կառավարությունը հաստատել է մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման նոր կարգերը և լիցենզիայի ձևերը։

Որոշման նպատակն է կատարելագործել մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում լիցենզավորման գործընթացը, հստակեցնել կրթական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ պայմաններն ու պահանջները և ապահովել որակավորման շրջանակային նկարագրերի վրա հիմնված լիցենզավորման նոր համակարգի փուլային ներդրումը։

Կարգավորումները բխում են «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքի կիրարկումից և «Լիցենզավորման մասին» օրենքի փոփոխություններից։

Որոշմամբ նախատեսվում է մասնագիտական կրթական ծրագրերի լիցենզավորման երկաստիճան համակարգ՝ տարբերակելով՝

1. մասնագիտական կրթության համապատասխան մակարդակի կրթական ծրագրի իրականացման իրավունքի լիցենզավորումը,

2. յուրաքանչյուր առանձին որակավորման կրթական ծրագրի իրականացման լիցենզավորումը։

Առաջին դեպքում կգնահատվեն կրթական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ ընդհանուր ենթակառուցվածքները՝ շենքային, լսարանային, լաբորատոր, մարզական և գրադարանային պայմանները, ինչպես նաև ուսումնական հաստատության զարգացման հայեցակարգի առկայությունը։

Առանձին որակավորման կրթական ծրագրի լիցենզավորման դեպքում հիմք կընդունվեն տվյալ որակավորման առանձնահատկություններով պայմանավորված պահանջները՝ համապատասխան գույքի և սարքավորումների, ուսումնաարտադրական տարածքների և բազաների, անհրաժեշտ մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի առկայությունը, ինչպես նաև գործատուների և գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությունը։

Նոր համակարգին անցումը կիրականացվի փուլային եղանակով՝ ապահովելով գործող կրթական ծրագրերի լիցենզավորման գործընթացի շարունակականությունը։

Մինչև համապատասխան որակավորման շրջանակային նկարագրերի հաստատումը նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրերի լիցենզավորումը կշարունակվի գործող մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչների, կրթական ծրագրերի և համապատասխան մեթոդական փաթեթների հիման վրա։

Անցումային կարգավորումը հնարավորություն կտա ուսումնական հաստատություններին նախապատրաստվել նոր պահանջներին, իսկ որակավորման շրջանակային նկարագրերի մշակման գործընթացն իրականացնել պատշաճ մասնագիտական մակարդակով՝ ներգրավելով ոլորտային մասնագետներին, գործատուներին, կրթական հաստատություններին և այլ շահագրգիռ կողմերի։

Որակավորման շրջանակային նկարագրերով կսահմանվեն ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները, կրթական ծրագրերի բովանդակությանը, ինչպես նաև անհրաժեշտ նյութատեխնիկական բազային ներկայացվող պահանջները՝ առավել սերտորեն կապելով մասնագիտական կրթությունը աշխատաշուկայի պահանջների հետ։

Նոր կարգերով հստակեցվել են նաև ուսումնական և ուսումնաարտադրական տարածքներին ներկայացվող պահանջները, դրանց՝ սանիտարահիգիենիկ և տեխնիկական անվտանգության նորմերին համապատասխանության ապահովման պայմանները, աշխատանքի վրա հիմնված ուսումնառության կազմակերպմանն առնչվող պահանջները։

Նախատեսվում է նաև լիցենզավորման գործընթացի թվայնացում․ 2029 թվականի հունվարի 1-ից քոլեջները լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը կներկայացնեն բացառապես էլեկտրոնային համակարգի միջոցով։

Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուբիոյից բացատրություն են պահանջում․ օգնության գործակալության շուրջ նոր վեճԴավիթ Համբարձումյանը դատապարտվեց 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկմանՏոկաևն առաջարկել է Ղազախստանում մզկիթների փոխարեն գրադարաններ կառուցել Պուտինի առաջարկը․ արհեստական բանականության նոր ռազմավարություն՝ մինչև 2036-ըՀաստատվել են մասնագիտական կրթական ծրագրերի լիցենզավորման նոր կարգերըԱՄՆ-ը թերահավատորեն է վերաբերվում Իրանի կողմից քիմիական զենքի մշակման մասին հայտարարություններինՏԻՄ ընտրությունների քարոզչությունն ավարտվում է այսօր՝ 24:00-ին․ ԿԸՀՀորմուզի լարվածությունը թանկացնում է նավթը․ Brent-ը մոտենում է 100 դոլարինԵրթևեկության փոփոխություն՝ Սարալանջի փողոցումՈւկրաինական հետախուզությունը հայտնել է, որ Հյուսիսային Կորեան դադարեցրել է Ռուսաստանին ռազմական օգնության ցուցաբերումըԱրարատի մարզի պարեկների կասկածը հաստատվեց․ մեքենայում հայտնաբերվել է 115 փաթեթ թմրանյութՄասկի 18 միլիարդանոց խոստումը․ SpaceX-ի բաժնետոմսեր՝ ԱՄՆ-ի երեխաներինԹրամփի սկանդալը և ԵՄ-ի ճգնաժամը. «Սահմանադրության սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական» (տեսանյութ) Իրաքի պաշտպանության նախարարությունը հայտնել է նավթի մաքսանենգ բեռ փոխադրող երկու նավի կալանման մասինԷրդողանը հաստատեց ռազմական դաշինքը․ Թուրքիա, Սաուդյան Արաբիա և ՊակիստանԷրդողանն աջակցել է «Բեշիքթաշին» Վրաստանում տեղի ունեցած բախումներից հետո Nvidia-ի չիպերը՝ նոր սահմանափակումների տակ․ չորս երկրի մատակարարումները հարցականի տակԻրանը ցանկանում է ՀՕՊ նոր համակարգ տեղակայել ԱՄՆ-ի հետ հակամարտության վերսկսման դեպքումՀորմուզի շուրջ նոր զգուշացում․ Իրանը դեմ է օտար ռազմական ներկայությանըՋազանում Saudi Aramco-ի նավթավերամշակման գործարանի աշխատանքը մասամբ դադարեցվել է օդային հարվածից հետո Երիտասարդների գաղափարները՝ տնտեսության նոր օրակարգումՄերցի կոշտ պայմանը․ Ուկրաինայի վարկը կապվում է Եվրոպայի բյուջեինՊատերազմ, Թրամփի քայլը և Իրանի սպառազինությունը. Հայաստան կներմուծվի մինչև 67 հազար տոննա մսամթերք (տեսանյութ) Իրաքում վառելիքի մաքսանենգության կասկածանքով երկու քարշակ նավ է ձերբակալվելTesla-ի նախկին ինժեները կարծում է, որ ԱԲ-ն ավելի շատ «ձևական» աշխատատեղեր կստեղծի, այլ ոչ թե զանգվածային գործազրկություն Վթար՝ Հոնկոնգի ջրերում․ լաստանավի բախումից 25 մարդ է տուժելԹրամփի ուղերձը Պուտինին․ Ռյուտեի հետ՝ պատերազմի ընդլայնման դեմԿասեցվել է «Ալեքսարս» ընկերության աղցանների արտադրությունը Խաշթառակ բնակավայրի վարչական շենքի 144,2 քմ մակերեսով տարածքը վերադարձվել է համայնքի տիրապետմանը Կանադայի խորհրդարանում պահանջել են անցանկալի անձ հայտարարել ԱՄՆ դեսպանինՊայթյուն՝ Բանգկոկում․ նավթավերամշակման գործարանը կանգնեցվել էԻՀՊԿ-ն հաղորդել է ամերիկյան F-16 կործանիչի ուղղությամբ նախազգուշական կրակ բացելու մասինՏանկերի վթար՝ Իբիցայի մոտ․ կա զոհ, վառելիքի արտահոսքի վտանգԱՄՆ-ն չափազանց կենտրոնացած է Մերձավոր Արևելքի վրա և բավարար ճնշում չի գործադրում ՌԴ-ի վրա. ԶելենսկիՄայակովսկի բնակավայրում բնակիչների հետ հանդիպմանը ամփոփել ենք 2022-2026թթ. լայնածավալ բարեկարգումները. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Ինդոնեզիայի հանքը՝ ջրի տակ․ 16 զոհ, 10 անհետ կորածԹրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն օգնում են ԱՄՆ-ին Իրանի հետ հակամարտությունումԱմերիաբանկի Investor's Day-ը` նվիրված հայկական և վրացական կապիտալի շուկաներին Փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ին․ գրեթե մեկ միլիոն բաժանորդ՝ առանց հոսանքիՄոլդովայի խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը սպառնալիք է ներկայացնում երկրի անվտանգության համարԿահիրեի ճանապարհը՝ կրակի օղակում․ 31 զոհԴատարանում պարզ է դառնում՝ ով է թալանչին․ Սերժ Սարգսյան (տեսանյութ) ԿԸՀ նախագահը ՍԴ-ում կմկմում էր․ չենք վստահում, ընտրությունների արդյունքներով 60 հազար ձայն կորավԿիևին 45 միլիարդ եվրոյի լրացուցիչ ֆինանսավորմանը հավանություն է տվել ԵՄ 24 երկիրԲաթումում թուրք ֆուտբոլասերների հետ բախումների հետևանքով երեք ոստիկան է տուժելՊեսկով․ Պուտինը և Փաշինյանը բանակցությունների ընթացքում կքննարկեն Հայաստանում ռուսական ռազմակայանի հարցը Մարդկանց իրավունքները պետք է պաշտպանել՝ անկախ նրանց հայացքներից․ Արամ ԱբրահամյանԱՄՆ-ն պատրաստել է Գրենլանդիայում ռազմական ներկայության ընդլայնման 500 մլն դոլար արժողությամբ ծրագիրԷդուարդ Բաբայանը հարցազրույց է տվել Quality Mark ամսագրին (Լուսանկարներ) Լոնդոնի և Բրյուսելի նոր համաձայնագիրը վաղաժամ դադարեցնելը ֆինանսական հետևանքներ կունենա
Ամենադիտված