Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը երկօրյա այցով ժամանել է Ուկրաինա
Աշխարհ
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն նոյեմբերի 27-ի առավոտյան ժամանել է Կիև։ Այցը կտևի երկու օր, որի ընթացքում նա հանդիպումներ կունենա Ուկրաինայի ղեկավարության ներկայացուցիչների հետ։ Բերսենը ժամանման մասին հայտնել է սոցիալական ցանցերում՝ ընդգծելով, որ Ուկրաինայի համար արդար և կայուն խաղաղությունը պետք է հիմնված լինի պատասխանատվության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության սկզբունքների վրա։
Նրա խոսքով՝ ուկրաինացի պաշտոնյաների հետ հանդիպումների նպատակն է առաջ մղել Եվրոպայի խորհրդի աշխատանքը՝ նման խաղաղության հասնելու ուղղությամբ։ Այցը տեղի է ունենում Ուկրաինայի համար Եվրոպայի խորհրդի 2027-2030 թվականների գործողությունների նոր ծրագրի հաստատումից հետո։ «Ժողովրդավարական անվտանգություն Ուկրաինայի համար» ծրագիրը նախատեսում է շուրջ 70 միլիոն եվրոյի ֆինանսավորում։
Այն ուղղված է երկրի ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը և իրավունքի գերակայության ապահովմանը։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար