Դեպարդյեն կկանգնի դատարանի առաջ․ բռնաբարության գործով բողոքը մերժվել է
Բլոգոսֆերա
Փարիզի վերաքննիչ դատարանը նոյեմբերի 26-ին մերժել է Ժերար Դեպարդյեի բողոքը՝ ուժի մեջ թողնելով դերասանուհի Շառլոտ Առնուի նկատմամբ բռնաբարության մեղադրանքով գործը դատաքննության ուղարկելու որոշումը։ Ֆրանսիական կինոյի 77-ամյա աստղը հերքում է այս գործով իրեն վերագրվող մեղադրանքը։
Դատարանը որոշել է քննության ուղարկել 2018 թվականի օգոստոսի 7-ի ենթադրյալ դեպքը, սակայն մերժել է օգոստոսի 13-ի երկրորդ դրվագով մեղադրանքը։ Առնուն առաջին անգամ դիմել էր իրավապահներին 2018-ին՝ պնդելով, որ միջադեպերը տեղի են ունեցել դերասանի փարիզյան տանը։
Դեպարդյեի պաշտպանական կողմը դեռ կարող է դիմել Ֆրանսիայի վճռաբեկ դատարան։ Նրա փաստաբան Դավիդ-Օլիվիե Կամինսկին հայտնել է, որ այդ քայլի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա։ Նոր որոշումը վերաբերում է գործը դատարանում քննելուն․ այս մեղադրանքով մեղավորությունը դեռ դատավճռով հաստատված չէ։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար