Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արել
Աշխարհ
Իտալիայի հարավում՝ Բրանկալեոնե Վետուսի 9-րդ դարի քարանձավային եկեղեցում, հնագետները հայկական թոնիր են հայտնաբերել։ Գտածոն հայտնաբերվել է 2024 թվականին իրականացված պեղումների ընթացքում։ Հետազոտողների տվյալներով՝ տարածաշրջանում պահպանվել են հայկական պատմական ներկայության բազմաթիվ հետքեր։
Մասնավորապես, պատմական աղբյուրները վկայում են, որ 885 թվականին այստեղ հաստատվել են բյուզանդական զորքերի կազմում ծառայած հայկական ռազմական խմբեր։
Մասնագետների կարծիքով՝ թոնիրը և եկեղեցու ճարտարապետական առանձնահատկությունները կարևոր նշանակություն ունեն Իտալիայի հարավում միջնադարյան հայկական համայնքի պատմությունն ուսումնասիրելու համար։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար