Հնդկաստանում ռեկորդային մասշտաբի հարսանիքին մասնակցել է շուրջ 400 հազար մարդ
Աշխարհ
Հնդկաստանի Բիհար նահանգի Նադավան գյուղում քաղաքական գործիչ Անանտ Սինգհի դստեր հարսանիքը վերածվել է հսկայական միջոցառման․ տոնակատարությանը մասնակցել է շուրջ 400 հազար մարդ։ Հարսանիքը տեղի է ունեցել նոյեմբերի 25-ին՝ Շիվանգի Սինգհի և Ռիշիկեշ Կումարի ամուսնության առիթով։ Հյուրերի մեծ հոսքի պատճառով դեպի գյուղ տանող ճանապարհները ժամերով խցանվել են, իսկ որոշ մարդիկ միջոցառումը դիտելու համար բարձրացել են ծառերի և էլեկտրասյուների վրա։
Կազմակերպիչները VIP հյուրերի ժամանման համար կառուցել էին հինգ ուղղաթիռային հարթակ։ Խնջույքի համար պատրաստվել է մոտ 500 հազար ավանդական քաղցրավենիք, իսկ սնունդը պատրաստել է շուրջ 500 խոհարար։
Հարսնացուն ժամանել է շքեղ BMW-ով, իսկ փեսան՝ մոտ 200 ավտոմեքենայից բաղկացած շարասյունով։ Նախատեսված ձիարշավը ստիպված են եղել հետաձգել, քանի որ այն դիտելու համար հավաքվել էր շուրջ 100 հազար մարդ։ Տոնակատարությունն ուղեկցվել է ճոխ ծաղկային ձևավորումներով և հրավառությամբ։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար