Ռուսաստանի նոր բյուջեն՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդով
Աշխարհ
Ռուսաստանի Դաշնության խորհուրդը նոյեմբերի 27-ին հավանություն է տվել 2027 թվականի և հաջորդ երկու տարիների դաշնային բյուջեի օրենքին։ Հաջորդ տարվա ծախսերը նախատեսվում են 48,74 տրիլիոն ռուբլու, իսկ եկամուտները՝ մոտ 43,3 տրիլիոն ռուբլու չափով։
Այսպիսով՝ 2027-ի պակասուրդը կկազմի 5,44 տրիլիոն ռուբլի՝ համախառն ներքին արդյունքի 2,2 տոկոսը։ Փաստաթուղթը պակասուրդ է նախատեսում նաև 2028-ին և 2029-ին՝ համապատասխանաբար 5,12 և 5,25 տրիլիոն ռուբլի։
Հաշվարկները հիմնված են տարեկան առավելագույնը 4 տոկոս գնաճի կանխատեսման վրա։ Բյուջետային կանոնի համար նավթի բազային գինը սահմանվում է մեկ բարելի դիմաց 50 դոլար․ սա պլանավորման ցուցանիշ է, ոչ շուկայում նավթի ընթացիկ գինը։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար