Հութիները նախազգուշացրել են Մեծ Բրիտանիային՝ Սաուդյան Արաբիայի դեմ նոր հարձակումների ֆոնին
Աշխարհ
Եմենի հութիների բարձրաստիճան ներկայացուցիչ Մոհամեդ ալ-Բուխայթին զգուշացրել է Մեծ Բրիտանիային, որ վերջինս կարող է դառնալ պատասխան գործողությունների թիրախ, եթե անմիջականորեն միջամտի Եմենի հակամարտությանը։ Նրա խոսքով՝ Լոնդոնը պետք է վերանայի Սաուդյան Արաբիային ցուցաբերվող ռազմական աջակցությունը։
Մեծ Բրիտանիան վերջին շաբաթներին ուժեղացրել է Ռիադին տրամադրվող պաշտպանական օգնությունը՝ ներգրավելով կործանիչներ, հակաօդային պաշտպանության միջոցներ և օդային լիցքավորման հնարավորություններ։ Լարվածության նոր փուլը հաջորդել է Սաուդյան Արաբիայի Ջազան քաղաքի Saudi Aramco-ի նավթավերամշակման գործարանին հասցված հարվածին, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, մի քանիսը՝ վիրավորվել, իսկ գործարանի աշխատանքը մասամբ դադարեցվել է։
Սաուդյան գլխավորած կոալիցիան հայտարարել է, որ հարվածն իրականացրել են հութիները, և ոչնչացրել է Հոդեյդայում հրթիռային արձակման հարթակ։ Բրիտանական կառավարությունն էլ նոյեմբերի 24-ին պատժամիջոցներ է սահմանել հութիների և նրանց չորս բարձրաստիճան ներկայացուցիչների նկատմամբ։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար