Եվրոպան ուզում է պակաս կախված լինել ԱՄՆ-ից․ քննարկվում է ռազմական նոր ծրագիր
Աշխարհ
Եվրամիությունը պատրաստում է տասնյակ միլիարդավոր եվրոյի վարկերի և դրամաշնորհների նոր ծրագիր՝ ԱՄՆ-ից ռազմական կախվածությունը նվազեցնելու համար։ Այդ մասին Bloomberg-ի աղբյուրներին հղումով նոյեմբերի 27-ին հայտնել է «Ինտերֆաքսը»։
Քննարկվող առաջնահերթություններն են հակաօդային ու հակահրթիռային պաշտպանությունը, հետախուզությունը և զորքերի տեղափոխման ու մատակարարման կարողությունները։ Ծրագիրը պետք է հաշվի առնի նաև, թե ամերիկյան որ ուժերն ու միջոցները կմնան Եվրոպայում։
Ֆինանսավորման վերջնական չափը և պայմանները դեռ որոշված չեն․ դրանք պետք է քննարկվեն անդամ երկրների ու Հյուսիսատլանտյան դաշինքի հետ։ Աղբյուրների տվյալներով՝ մեկնարկը նախատեսվում է 2027-ի երկրորդ կեսին, իսկ միջոցների մի մասը կարող է գալ Եվրամիության հաջորդ երկարաժամկետ բյուջեից։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար