Վրաստանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ
Աշխարհ
Անկարայում Վրաստանի դեսպան Արչիլ Կալանդիան կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն՝ Բաթումիում «Բեշիքթաշ» և իսրայելական «Հափոել» ֆուտբոլային ակումբների միջև Եվրոպայի լիգայի հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է TRT Haber-ը։
Նշենք, որ վրացական Բաթումի քաղաքում «Բեշիքթաշի» և իսրայելական «Հապոել» (Բեեր Շևա) ակումբների հանդիպման ժամանակ թուրքական ֆուտբոլային ակումբի երկրպագուների և ոստիկանության միջև բախումների հետևանքով երեք ոստիկան է վիրավորվել, 16 մարդ ձերբակալվել է։ Ավելի ուշ բոլոր ձերբակալվածներն ազատ են արձակվել։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար