Իրանը հայտարարել է, որ հատուկ նշանակության ուժերը հետ են վերցրել ԱՄՆ-ի գրաված երկու լցանավ
Աշխարհ
Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Շահրամ Իրանիի հայտարարությամբ՝ իրանական հատուկ նշանակության ստորաբաժանումները հետ են վերցրել երկու նավթատար լցանավ, որոնք, Թեհրանի պնդմամբ, ավելի վաղ գրավվել էին ամերիկյան զինուժի կողմից։
Իրանի պետական «Ֆարս» գործակալության փոխանցմամբ՝ զինվորականները բարձրացել են նավեր այն պահին, երբ ամերիկացի անձնակազմը քնած է եղել, և կարողացել են վերադարձնել նավերի վերահսկողությունը։
Իրանի հրամանատարը նաև մեղադրել է ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցով նավերի անվտանգ անցումն ապահովելու դիմաց նավատերերից գումարներ գանձելու, սակայն հարձակումների դեպքում պատասխանատվությունից խուսափելու մեջ։ Նա հայտարարել է, որ իրանական ուժերը շարունակում են վերահսկել նեղուցի իրավիճակը։ Մինչդեռ ամերիկյան պաշտոնական կառույցները դեռևս չեն մեկնաբանել Թեհրանի պնդումները։
Նավերի գրավման և վերադարձման ժամանակն ու հանգամանքները նույնպես հստակեցված չեն, ուստի տեղեկությունը դեռ անկախ հաստատում չունի։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար