Թայվանը՝ ընտրությունների շեմին․ կղզու շուրջ չինական 30 ռազմական օդանավ
Աշխարհ
Թայվանում նոյեմբերի 27-ին ավարտվում է տեղական ընտրությունների քարոզարշավը, իսկ պաշտպանության նախարարությունը հայտնել է կղզու շուրջ չինական 30 ռազմական օդանավի հայտնաբերման մասին։ Ըստ Թայբեյի՝ դրանցից 26-ն անցել են Թայվանի նեղուցի միջին գիծը։
Նոյեմբերի 28-ին ընտրություններ են անցկացվելու կղզու 22 քաղաքներում և շրջաններում։ Քարոզարշավում գերակշռել են տեղական հարցերը, սակայն Պեկինը հետևում է պայքարին և քննադատել է Թայբեյի քաղաքապետի թեկնածու Պումա Շենին։
Թայվանի ներքին գործերի նախարարությունն այսօր կուսակցություններին զգուշացրել է օտար ուժերից ֆինանսավորում կամ հրահանգներ ընդունելու դեմ։ Գերատեսչությունը նշել է առանձին քաղաքական գործիչների՝ չինական ֆինանսավորում ստանալու կասկածների մասին։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար