Պեկինի խոստումը թռիչք առաջացրեց բորսաներում․ չիպերի ինդեքսը՝ 19% աճով
Աշխարհ
Չինաստանի բորսաները նոյեմբերի 27-ին գրանցել են ավելի քան երկու տարվա ամենաուժեղ օրական աճը՝ շուկային աջակցելու պետական խոստումից հետո։ Շանհայի հիմնական ինդեքսն աճել է 3,7 տոկոսով, իսկ խոշոր ընկերությունների CSI 300 ինդեքսը՝ 4,2 տոկոսով։
Ամենակտրուկ շարժը եղել է տեխնոլոգիական ոլորտում․ կիսահաղորդիչների ինդեքսն աճել է 19 տոկոսով։ Ներդրողները արձագանքել են պետական ներդրումային կառույցների դերն ընդլայնելու մտադրությանը՝ երկարատև անկումից հետո շուկան կայունացնելու նպատակով։
Նույն օրը հրապարակված տվյալներով՝ արդյունաբերական ընկերությունների հոկտեմբերյան շահույթը տարեկան կտրվածքով աճել է 20,1 տոկոսով։ Սակայն վերականգնումն անհավասար է․ էլեկտրոնիկայի ոլորտի աճը զուգորդվում է այլ ճյուղերի թուլությամբ և ներքին պահանջարկի խնդիրներով։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար