ԻՀՊԿ․ մեկ լցանավ ականի վրա պայթել է Հորմուզի նեղուցով անցնելիս
Աշխարհ
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը հայտարարել են, որ նոյեմբերի 27-ին Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած նավթատար լցանավերից մեկը պայթել է՝ բախվելով ծովային ականի։ Իրանական «Ֆարս» գործակալության փոխանցմամբ՝ երկու լցանավ փորձել են գաղտնի անցնել նեղուցի հյուսիսային հատվածով՝ Գավամ կղզու մոտով։ Իրանական կողմի պնդմամբ՝ երկրորդ նավը ստիպված է եղել հետ դառնալ։
ԻՀՊԿ-ն չի հայտնել լցանավերի անունները, դրանց պատկանելությունը, անձնակազմի վիճակը կամ հնարավոր զոհերի մասին տեղեկություններ։ Նշված չէ նաև պայթյունի հետևանքով նավին հասցված վնասի չափը։
Միջադեպի մասին իրանական հայտարարությունը դեռ անկախ հաստատում չունի։ Բրիտանական ծովային առևտրային գործողությունների կենտրոնը վերջին օրերին Հորմուզի նեղուցում արձանագրել է լցանավերի դեմ մի շարք հարձակումներ, սակայն դրանց պատճառների և իրականացնողների վերաբերյալ բոլոր մանրամասները հաստատված չեն։ Հորմուզի նեղուցում լարվածությունը շարունակում է սպառնալ նավթի համաշխարհային մատակարարումներին, քանի որ այն էներգակիրների միջազգային փոխադրման կարևորագույն ուղիներից է։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար