Հայտնի է դարձել Պենտագոնի՝ ՉԹՕ-ների նյութերի պահոցի ծրագիրը
Ժամանց
Պենտագոնը 2009 թվականին ծրագրել էր ստորգետնյա բունկեր կառուցել, որտեղ պետք է պահվեին ՉԹՕ-ների (չբացահայտված թռչող օբյեկտների) հետ կապված նյութեր և կենսաբանական նմուշներ։
Հրապարակված նյութերի համաձայն՝ Նևադա նահանգի Նորթ Լաս Վեգաս քաղաքում բունկերի նախագիծը մշակել էր Bigelow Aerospace Advanced Space Studies (BAASS) ընկերությունը, որն այդ ժամանակ համագործակցում էր Պենտագոնի հետ։ Ծրագրի նկարագրությամբ փաստաթուղթը թվագրված է 2009 թվականի հուլիսով։
465 քառակուսի մետր մակերեսով ստորգետնյա պահոցը նախատեսվում էր տեղակայել 4,6–6,1 մետր խորության վրա։ Այն պետք է ունենար 91 սանտիմետր հաստությամբ պատեր և ամուր պողպատե դուռ։ Բունկերը նախատեսվում էր օգտագործել որպես տեխնիկական սարքավորումների և կենսաբանական նմուշների պաշտպանված պահոց։
ԱՄՆ իշխանությունները ՆԹՕ-ների վերաբերյալ փաստաթղթերը սկսել են հրապարակել մայիսին՝ նախագահ Դոնալդ Թրամփի խոստման համաձայն։ Հանրությանը հասանելի են դարձել արդեն տասնյակ լուսանկարներ, տեսագրություններ և ականատեսների վկայություններ։ Պենտագոնը մտադիր է շարունակել նյութերի հրապարակումը՝ մի քանի շաբաթը մեկ։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար