Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթավերամշակման գործարանին հարվածելու մասին
Համաշխարհային Մամուլ
Իրանի աջակցությունը վայելող Եմենի հութիները հայտարարել են, թե հարված են հասցրել Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկին՝ Ռաս Թանուրային, որը գտնվում է երկրի արևելյան ափին՝ նավթի արտահանման կարևոր տերմինալի հարևանությամբ։ Հութիների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիայի խոսքով՝ հարձակման հետևանքով հրդեհներ են բռնկվել, իսկ արբանյակային պատկերներում օբյեկտի տարածքի վրա նկատվել է խիտ սև ծուխ։
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտնել է, որ Ռաս Թանուրայի շրջանում հակաօդային պաշտպանությունը որսացել և ոչնչացրել է չորս անօդաչու թռչող սարքը։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար