Սիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական լեգենդի ղեկին․ «Արևի թատրոնը» նոր ղեկավար կունենա
Գիտություն և Մշակույթ
Ֆրանսահայ դերասան և բեմադրիչ Սիմոն Աբգարյանը 2027 թվականի սեպտեմբերից կղեկավարի Փարիզի նշանավոր «Արևի թատրոնը»։ Այդ մասին նոյեմբերի 26-ին հայտարարել է թատրոնի հիմնադիր Արիան Մնուշկինը, իսկ նշանակումը հաստատել է Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը։
Աբգարյանն այս բեմի համար օտար անուն չէ․ նա թատերախմբին միացել էր 1985 թվականին և այնտեղ աշխատել ութ տարի։ Ֆրանսիական թատրոնի «Մոլիեր» մրցանակի քառակի դափնեկիրը հայտնի է նաև կինոդերերով և սեփական բեմադրություններով։
1964 թվականին հիմնադրված թատրոնում ղեկավարության փոփոխությունը նշանավորում է երկարատև ստեղծագործական դարաշրջանի անցումը նոր փուլ։ Աբգարյանի աշխատանքային ներգրավումը նախատեսվում է սկսել արդեն 2027-ի գարնանը՝ մինչև սեպտեմբերին ղեկավարությունը պաշտոնապես ստանձնելը։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար