Ռուսաստանը պահում է ավիավառելիքը․ արտահանման արգելքը երկարաձգվել է
Աշխարհ
Ռուսաստանի կառավարությունը նոյեմբերի 27-ին հայտարարել է ավիավառելիքի արտահանման ժամանակավոր արգելքի երկարաձգման մասին։ Նոր սահմանափակումը կգործի 2026 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2027 թվականի մարտի 31-ը ներառյալ։ Նախորդ ժամկետն ավարտվում էր նոյեմբերի վերջին։
Արգելքը վերաբերում է նաև բորսայական առևտրով ձեռք բերված վառելիքին։ Միաժամանակ պահպանվում են բացառություններ, այդ թվում՝ միջազգային միջկառավարական համաձայնագրերով իրականացվող մատակարարումների համար։ Կառավարության ներկայացրած նպատակը ներքին շուկայի կայունությունն ու անխափան մատակարարումն է։
Որոշումն ընդունվել է ռուսական նավթավերամշակող ձեռնարկությունների վրա ուկրաինական հարձակումների և վերանորոգումների ֆոնին։ Ավիավառելիքի սահմանափակումը պատերազմի տնտեսական հետևանքների ևս մեկ դրսևորում է․ Մոսկվան առաջնահերթություն է տալիս ներքին մատակարարումներին՝ սահմանափակելով արտահանման մի մասը


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար