Ճապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ է
Գիտություն և Մշակույթ
Ճապոնական Synspective ընկերության նոր StriX ռադարային արբանյակը նոյեմբերի 27-ին հաջողությամբ ուղեծիր է դուրս բերվել Rocket Lab-ի Electron հրթիռով։ Սա ընկերության համար իրականացված 14-րդ առաքելությունն էր՝ Երկրի դիտարկման խմբավորումն ընդլայնելու նպատակով։
Ռադարային տեխնոլոգիան հնարավորություն է տալիս դիտարկել Երկրի մակերևույթը նաև գիշերը և ամպամած եղանակին։ Այդ տվյալները կիրառվում են ենթակառուցվածքների հսկողության, քաղաքաշինության և բնական աղետների հետևանքների գնահատման համար։
Rocket Lab-ի համար սա Electron-ի 101-րդ առաքելությունն էր։ Ճապոնական ընկերության հետ պայմանավորվածությունը ներառում է ևս տասնյակ արձակումներ մինչև 2031 թվականը՝ շարունակական դիտարկումներն ու տվյալների հասանելիությունն ընդլայնելու համար։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար