Բրեդ Փիթը վերադարձել է․ Տարանտինոյի հերոսն այս անգամ Ֆինչերի ֆիլմում է
Ժամանց
Բրեդ Փիթը կրկին մարմնավորում է Քլիֆ Բութին․ նոր ֆիլմը նոյեմբերի 25-ից ցուցադրվում է IMAX կինոթատրոններում։ Netflix-ի պաշտոնական հաղորդմամբ՝ The Further Mis-Adventures of Cliff Booth-ը հարթակում հասանելի կլինի դեկտեմբերի 23-ին։
«Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմից հայտնի հերոսի պատմությունն այս անգամ զարգանում է 1977 թվականին՝ նախորդ ֆիլմի իրադարձություններից ութ տարի անց։ Սցենարը գրել է Քվենտին Տարանտինոն, իսկ ռեժիսորը Դեյվիդ Ֆինչերն է։
Նախագիծը միավորում է Փիթի հայտնի կերպարը և Ֆինչերի հեղինակային մոտեցումը՝ Տարանտինոյի գրած պատմության հիման վրա։ Netflix-ը ֆիլմի համար նախատեսել է IMAX-ի երկշաբաթյա բացառիկ ցուցադրություն՝ մինչև դեկտեմբերյան առցանց թողարկումը։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար