437 միլիոն ֆունտ և տասը տարի․ Լոնդոնը բացում է իր նոր թանգարանը
Գիտություն և Մշակույթ
Լոնդոնի թանգարանի նոր համալիրը Սմիթֆիլդի պատմական շուկայում այցելուների համար կբացվի նոյեմբերի 28-ին։ Նոյեմբերի 24-ի պաշտոնական ներկայացմամբ՝ տասնամյա նախագիծն արժեցել է 437 միլիոն ֆունտ՝ հին շուկայական շենքը վերածելով խոշոր մշակութային կենտրոնի։
Մշտական ցուցասրահների մուտքն անվճար է լինելու։ Ցուցադրությունները պատմում են քաղաքի անցյալի և ներկայի մասին՝ հռոմեական Լոնդոնից մինչև ժամանակակից մշակույթ, իսկ հավաքածուում տեղ են գտել նաև Չարլզ Դիքենսի և Աննա Պավլովայի հետ կապված առարկաներ։
Նոր թանգարանը նախատեսում է նաև երեկոյան միջոցառումներ, ընտանեկան ծրագրեր և փոփոխվող ցուցադրություններ։ Բացումը համընկնում է թանգարանի 50-ամյակի հետ, իսկ Սմիթֆիլդի համալիրի հաջորդ հատվածի գործարկումը նախատեսված է 2028 թվականին։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար