6,3 միլիարդի հաքերային հարվածից հետո․ Binance-ը վերացրել է սահմանափակումը
Աշխարհ
Binance կրիպտոբորսան նոյեմբերի 26-ի երեկոյան հայտարարել է, որ ավարտել է հոկտեմբերի խոշոր հաքերային հարձակումից հետո միջոցների դուրսբերման համակարգի վերականգնումը։ Հարձակման հետևանքով գողացվել էր մոտ 6,3 միլիարդ դոլարի թվային ակտիվ։
Ընկերության փոխանցմամբ՝ այդ միջադեպով պայմանավորված սահմանափակումը լիովին վերացված է։ Որոշ ցանցերում դուրսբերումը դեռ ժամանակավորապես դադարեցված է տեխնիկական սպասարկման կամ նախապես ծրագրված թարմացումների պատճառով։ Binance-ը պնդում է, որ հաճախորդների ակտիվներն ամբողջությամբ ապահովված են։
Սակայն համակարգի վերականգնումը չի նշանակում գողացված ամբողջ գումարի վերադարձ։ Reuters-ի տվյալներով՝ մոտ 2,85 միլիարդ դոլարի ակտիվներ սառեցվել են, իսկ մնացած միջոցների շարժը հետագծելու աշխատանքը շարունակվում է։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար