Կիևին 45 միլիարդ եվրո․ ԵՄ 27 երկրներից 24-ն են կողմ նոր վարկին
Համաշխարհային Մամուլ
Նոյեմբերի 27-ին Բրյուսելում ավարտված գագաթնաժողովում Եվրամիության առաջնորդները չկարողացան հաստատել Ուկրաինային տրամադրվելիք 45 միլիարդ եվրոյի նոր վարկը։ Գումարով նախատեսվում է ֆինանսավորել Կիևի տնտեսական և ռազմական կարիքները 2027 թվականին։
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի խոսքով՝ առաջարկին կողմ է 27 անդամ երկրներից 24-ը։ Չեխիան, Հունգարիան և Սլովակիան դեռ չեն միացել համաձայնությանը։ Բուլղարիան կողմ է այն պայմանով, որ իր բաժինն ուղղվի միայն տնտեսական կարիքներին։
Բաց է նաև վարկի տոկոսների հարցը։ Անդամ երկրները քննարկում են՝ դրանք մարել Ուկրաինայի համար արդեն նախատեսվող միջոցների՞ց, թե՞ լրացուցիչ գումար հատկացնել։ Բյուջետային բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է դեկտեմբերի 17–18-ին։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար