Կիևն առաջարկում է հրադադար Սև ծովում՝ հացահատիկի արտահանման համար
Հասարակություն
Ուկրաինան միջազգային գործընկերներին է փոխանցել Սև ծովում հրադադարի իր առաջարկը և սպասում է Ռուսաստանի պատասխանին։ Նոյեմբերի 27-ին Կիևում Ուկրաինայի արտգործնախարար Անդրիյ Սիբիհան ասել է, որ առաջարկի նպատակն է ապահովել հացահատիկի և մյուս գյուղմթերքների անվտանգ արտահանումը։
Սիբիհայի խոսքով՝ Մոսկվան ցանկանում է պայմանավորվածության մեջ ներառել նաև նավթի արտահանումը։ Ուկրաինական կողմը պատրաստ է քննարկել այդ հարցը էներգետիկ ոլորտում ավելի լայն հրադադարի շուրջ բանակցությունների շրջանակում։
Նախարարը միջնորդական ջանքերի համար առանձնացրել է Թուրքիային, Հնդկաստանին և Եգիպտոսին։ Նրա խոսքով՝ գյուղատնտեսական բեռների վերաբերյալ Կիևն արդեն ներկայացրել է իր կոնկրետ առաջարկները։ Հնարավոր համաձայնության ամբողջական պայմանները նա չի հրապարակել։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար