Իրանական հարվածները հարցականի տակ են դրել Բահրեյնում ԱՄՆ-ի գլխավոր ռազմածովային բազայի ապագան
Աշխարհ
Իրանական հրթիռային և անօդաչու հարվածները լրջորեն վնասել են Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմածովային բազան՝ անորոշ դարձնելով դրա հետագա գործունեությունը։ Համալիրը ծառայել է որպես Միացյալ Նահանգների Հինգերորդ նավատորմի և ռազմածովային ուժերի Կենտրոնական հրամանատարության գլխավոր հենակետ։
Կոնգրեսի հետազոտական ծառայության զեկույցում վերականգնման ծախսերը գնահատվում են շուրջ 400 միլիոն դոլար։ Հարվածներից վնասվել են հրամանատարական շտաբը, արբանյակային կապի համակարգերը, պահեստներն ու այլ շենքեր։ Պատերազմի մեկնարկից հետո անձնակազմի և ընտանիքների մեծ մասը տարհանվել էր, իսկ բազայի նախկին լիարժեք աշխատանքի վերականգնման ժամկետները շարունակում են անհայտ մնալ։
Ամերիկյան ռազմածովային ուժերը դեռ չեն ներկայացրել բազայի հետագա օգտագործման հստակ ծրագիր։ Բահրեյնի իշխանությունները հայտնում են, որ Վաշինգտոնի հետ ռազմական ներկայության շուրջ խորհրդակցությունները շարունակվում են։ Բազայի վերջնական փակման որոշում չի հայտարարվել։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար