Բրազիլիայում ավարտվել է աշխարհի ապագա ամենաբարձր բնակելի երկնաքերի հիմքի կառուցումը
Աշխարհ
Բրազիլիայի Բալնեարիու Կամբորիու քաղաքում ավարտվել է «Սեննա Թաուեր» բնակելի երկնաքերի հիմքի հենացցերի տեղադրումը։ Ծրագրի պատասխանատուների ներկայացմամբ՝ աշտարակի բարձրությունը պետք է գերազանցի 550 մետրը, և այն հավակնում է դառնալ աշխարհի ամենաբարձր բնակելի շենքը։
Շինարարները տեղադրել են 798 հենացից՝ յուրաքանչյուրը 60 սանտիմետր տրամագծով և 27–44,5 մետր երկարությամբ։ Դրանք խարսխված են ստորգետնյա ժայռային շերտի մեջ։
Ավարտված փուլը հնարավորություն է տալիս շարունակել զանգվածային երկաթբետոնե հիմքային սալի կառուցումը, որը պետք է բաշխի ապագա երկնաքերի ծանրությունը։
Ինժեներական լուծման մշակմանը նախորդել են ավելի քան 4 տարվա հետազոտություններ և փորձարկումներ։ Մասնագետները դիտարկել են հիմքի կառուցման տարբեր եղանակներ՝ հաշվի առնելով առափնյա տարածքի բարդ հողային պայմանները։
Աշտարակի շինարարությունը շարունակվում է․ ծրագրի գլխավոր ինժեների գնահատմամբ՝ ամբողջական ավարտի համար դեռ մոտ 6–7 տարի կպահանջվի։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար