Թրամփի վարչակազմի անդամները անվտանգության սպառնալիքների պատճառով զանգվածաբար տեղափոխվում են փակ ռազմաբազաներ
Աշխարհ
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի շուրջ 6 բարձրաստիճան պաշտոնյա բնակվում է Վաշինգտոնի տարածքում գտնվող խիստ պահպանվող ռազմական համալիրներում։ Վերջերս նման բնակարաններ են տեղափոխվել ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը և գլխավոր դատախազ Թոդ Բլանշը։ Բեսենթը հայտարարել է, որ բնակության վայրը փոխել է Իրանից ստացած սպառնալիքների պատճառով։
Ռազմաբազաների բնակելի հատվածներում արդեն ապրում են նաև պետքարտուղար Մարկո Ռուբիոն, պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը և Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սթիվեն Միլլերը։ Վերջինիս ընտանիքը տեղափոխվել էր դեռ 2025 թվականին՝ հետապնդումների և սպառնալիքների պատճառով։
Ռազմական համալիրներում մուտքը վերահսկվում է, իսկ բնակելի տարածքները մշտապես պահպանվում են։ Պաշտոնյաները պարտավոր են վարձավճար վճարել։ Նման տեղավորումները նաև Կոնգրեսի ուշադրության կենտրոնում են․ Պենտագոնից պահանջվում է ներկայացնել դրանց իրավական հիմքերն ու վարձակալության ծախսերը։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար