Ֆրանսիան ռազմանավ կկառուցի ապագայի ծովային մարտերի համար
Աշխարհ
Ֆրանսիական Naval Group նավաշինական ընկերությունը ներկայացրել է նոր սերնդի SCX 26 ռազմանավի նախագիծը, որը նախատեսված է ապագայի ծովային մարտերի համար։ Նավը կունենա շուրջ 170 մետր երկարություն և 8-10 հազար տոննա ջրատարողություն։
Նախագծով նախատեսվում են ժամանակակից պաշտպանական համակարգեր, լազերային սպառազինություն և տարբեր տեսակի անօդաչու սարքերի կառավարման ու սպասարկման հնարավորություններ։
Ռազմանավի առանձնահատկություններից է լինելու ռադիոտեղորոշիչ համակարգերի համար ցածր նկատելիությունն ապահովող կառուցվածքը։ Այն կարող է դառնալ նաև օդային, ստորջրյա և վերջրյա անօդաչու սարքերի կառավարման կենտրոն։
Նախագիծը նախատեսված է 2040-ական թվականների տեխնոլոգիական մարտահրավերներին դիմակայելու համար։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար