Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին հաջողությամբ տարել է աքիլեսյան ջլի վիրահատությունը
Աշխարհ
Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին նոյեմբերի 27-ին հաջողությամբ վիրահատվել է՝ վնասված աքիլեսյան ջիլը վերականգնելու համար։ Նրա մամուլի քարտուղար Ջո Կալվելոյի փոխանցմամբ՝ միջամտությունը տևել է 69 րոպե, և ակնկալվում է քաղաքապետի լիարժեք ապաքինումը։
35-ամյա Մամդանին աջ ոտքի ջլի պատռվածք էր ստացել նոյեմբերի 19-ին՝ քաղաքապետարանի աշխատակիցների և լրագրողների միջև ընկերական ֆուտբոլային խաղի ժամանակ։ Նա գոլ էր խփել, իսկ քիչ անց վնասվածք ստացել։ Դրանից հետո քաղաքապետը շարունակում էր մասնակցել հանրային միջոցառումներին՝ հենակներով և հատուկ ֆիքսող կոշիկով։
Վիրահատությունից հետո Մամդանին դուրս է գրվել հիվանդանոցից և հանգստանում է քաղաքապետի պաշտոնական առանձնատանը՝ Գրեյսի Մենշնում։ Վիրահատության օրը քաղաքապետարանի ընթացիկ աշխատանքները ղեկավարել է առաջին փոխքաղաքապետ Դին Ֆուլեյհանը։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար