Սոբյանին․ Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ թռել է 462 անօդաչու
Աշխարհ
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի տվյալներով՝ նոյեմբերի 27-ի ժամը 23։00-ից մինչև նոյեմբերի 28-ի ժամը 07։00-ը՝ Մոսկվայի ժամանակով, մայրաքաղաքի տարածաշրջանի ուղղությամբ թռել է 462 անօդաչու։
Ըստ քաղաքապետի՝ Ռուսաստանի հակաօդային պաշտպանությունը սարքերի մեծ մասը չեզոքացրել է Մոսկվայից հեռու։ Հենց մայրաքաղաքի մատույցներում, նրա հրապարակած տվյալներով, խոցվել է 123 անօդաչու։
Գիշերային հարձակումն ազդել է նաև ուղևորափոխադրումների վրա։ Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալության տվյալներով՝ «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայաններում նոյեմբերի 27-ի երեկոյից ինքնաթիռների թռիչքն ու վայրէջքը թույլատրվում էին միայն պատասխանատու ծառայությունների համաձայնությամբ։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար