Թրամփը հրապարակել է Չինաստանում Պուտինի և Սի Ծինփինի հետ հանդիպումների նոր լուսանկարներ
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեղադրել է Չինաստան կատարած այցի ընթացքում արված ութ նոր լուսանկար։ Դրանք ներկայացնում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ նրա հանդիպումների ու դիմավորման արարողության դրվագները։
Կադրերից մեկում Թրամփն ու Պուտինը պատրաստվում են սեղմել միմյանց ձեռքերը, իսկ նրանց կողքին կանգնած է ժպտացող Սի Ծինփինը։ Մյուս լուսանկարներում Չինաստանի առաջնորդը դիմավորում է ԱՄՆ նախագահին ինքնաթիռի մոտ։ Կա նաև երկու նախագահների ձեռքսեղմման կադրը՝ ծաղիկներով դիմավորող աղջիկների ֆոնին։
Այցը տեղի է ունեցել նոյեմբերի 18–19-ին՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ Նոյեմբերի 19-ին Շենժենում անցկացվել է երեք առաջնորդների հանդիպումը։ Նույն օրը Թրամփը նաև առանձին բանակցություններ է ունեցել Պուտինի և Սի Ծինփինի հետ։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար