Քուվեյթը բողոքի նոտա է հանձնել Իրանին՝ երկու իտալացու մահից հետո
Աշխարհ
Քուվեյթի արտաքին գործերի նախարարությունը նոյեմբերի 27-ին կանչել է Իրանի դեսպանին և բողոքի նոտա հանձնել նրան։ Նախորդ օրը երկրի կարևոր ենթակառուցվածքներից մեկի վրա անօդաչու սարքի հարձակման հետևանքով զոհվել էր Իտալիայի երկու քաղաքացի։ Վիրավորվել էին նաև Քուվեյթի և Պակիստանի մեկական քաղաքացիներ։
Քուվեյթը հարձակման պատասխանատվությունը դրել է Թեհրանի վրա։ Փոխարտգործնախարար Համադ ալ Մաշաանը դեսպանին ասել է, որ իր երկիրը տեղի ունեցածը համարում է իր ինքնիշխանության խախտում և իրեն վերապահում է ինքնապաշտպանության իրավունքը։
Թեհրանը հերքել է իր մասնակցությունը։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին այդ դիրքորոշումը փոխանցել է թե՛ Քուվեյթի, թե՛ Իտալիայի արտգործնախարարներին՝ առանձին հեռախոսազրույցների ընթացքում։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար