Հութիների հարձակումները․ Անկարան ու Իսլամաբադը զորակցել են Էր Ռիադին
Աշխարհ
Թուրքիան և Պակիստանը նոյեմբերի 27-ին Իսլամաբադում վերահաստատել են, որ աջակցելու են Սաուդյան Արաբիային՝ Եմենի հութիների հարձակումների դեմ։ Երեք երկրների համատեղ հայտարարության մեջ հատուկ հիշատակվում են թագավորության խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ հարվածները։
Կողմերը քննարկել են, թե ինչպես են կատարելու Մեքքայում ստորագրված փոխադարձ պաշտպանության համաձայնագիրը։ Դաշինքի քարտուղարությունը ստեղծվում է Սաուդյան Արաբիայում, իսկ հաջորդ հանդիպումը հյուրընկալելու է Թուրքիան։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի խոսքով՝ երեք երկրներն արդեն սկզբունքային որոշումներ են ընդունել միացյալ ռազմական հրամանատարություն ստեղծելու մասին։ Համագործակցությունը ներառելու է նաև զինծառայողների ուսուցումն ու պաշտպանական տեխնոլոգիաների համատեղ մշակումը։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար