Թայվանում ընտրում են քաղաքապետերին և քվեարկում ատոմային էներգիայի հարցով
Աշխարհ
Նոյեմբերի 28-ի առավոտյան Թայվանում բացվել են ընտրատեղամասերը։ Բնակիչներն ընտրում են տեղական իշխանություններին, այդ թվում՝ Թայբեյի և կղզու մյուս հինգ խոշոր քաղաքների քաղաքապետերին։ Տեղական ընտրություններին մասնակցելու իրավունք ունի մոտ 19,6 միլիոն մարդ։
Երկրորդ քվեաթերթիկը վերաբերում է կղզու էներգետիկ ապագային։ Ընտրողները որոշում են՝ արդյոք կառավարությունը պետք է վերանայի առանց ատոմային էներգիայի զարգանալու իր քաղաքականությունը և օգտագործի այդ աղբյուրը տնտեսության աճին նպաստելու համար։ Հանրաքվեին կարող է մասնակցել շուրջ 20 միլիոն մարդ․ այստեղ քվեարկելու տարիքային շեմն ավելի ցածր է։
Հանրաքվեի առաջարկն ընդունվելու համար երկու պայման կա։ Կողմ քվեարկածների թիվը պետք է գերազանցի դեմ քվեարկածների թիվը և կազմի քվեարկելու իրավունք ունեցող բոլոր քաղաքացիների առնվազն մեկ քառորդը։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար