Nissan-ն առաջիկա շաբաթներին կներկայացնի նոր սերնդի Terrano-ն
Աշխարհ
Nissan-ը պատրաստվում է ներկայացնել նոր սերնդի Terrano ամենագնացը։ Drom ավտոպարբերականի փոխանցմամբ՝ շնորհանդեսը սպասվում է առաջիկա շաբաթներին, իսկ Չինաստանում վաճառքի մեկնարկը՝ 2027 թվականի սկզբին։ Մոդելի լուսանկարներն ու տեխնիկական տվյալներն արդեն հայտնվել են Չինաստանի արդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հրապարակած փաստաթղթերում։
Նոր Terrano-ն կունենա հինգ նստատեղ, անկյունավոր թափք, անիվների լայն կամարներ և բեռնախցիկի դռանն ամրացված պահեստային անիվ։ Մեքենայի երկարությունը 5098 միլիմետր է, լայնությունը՝ 1980, բարձրությունը՝ 1960, իսկ անվային բազան՝ 2850 միլիմետր։ Արտաքին ձևավորումը պահպանել է ապրիլին ցուցադրված նախատիպի հիմնական գծերը։
Նախատեսված են բենզինային, դիզելային և արտաքին աղբյուրից լիցքավորվող հիբրիդային տարբերակներ։ Nissan-ը դեռ ապրիլին հայտնել էր, որ սերիական Terrano-ն կներկայացվի մեկ տարվա ընթացքում։ Շնորհանդեսի հստակ օրը և նոր մոդելի գինը դեռ պաշտոնապես չեն հայտարարվել։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար