Էկվադորն ընտրություններից առաջ սահմանափակել է մուտքը Կոլումբիայից և Պերուից
Հասարակություն
Էկվադորի նախագահ Դանիել Նոբոան նոյեմբերի 27-ին կարգադրել է ժամանակավորապես սահմանափակել օտարերկրացիների մուտքը Կոլումբիայի ու Պերուի հետ ցամաքային սահմաններով։ Որոշումը նա բացատրել է նոյեմբերի 29-ի տեղական ընտրությունների անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությամբ։
Սահմանափակումը գործելու է մինչև դեկտեմբերի 1-ի ժամը 23։59-ը՝ տեղական ժամանակով։ Հրամանագրով նախատեսվում է զինված ուժեր տեղակայել սահմանային գոտիներում ու նավահանգիստներում։ Բեռնափոխադրումները և առևտուրը շարունակվելու են։
Կիրակի օրը քվեարկելու իրավունք ունի ավելի քան 13 միլիոն էկվադորցի։ Նրանք ընտրելու են, ի թիվս այլ պաշտոնյաների, 222 քաղաքապետի։ Նոբոան սահմանային անցակետերում նման սահմանափակումներ էր մտցրել նաև 2025 թվականի նախագահական ընտրությունների երկու փուլերի ժամանակ։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար