Դիզվառելիքի գործարքը կա, բայց ռուսական բեռը դեռ ԱՄՆ չի հասել
Աշխարհ
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը նոյեմբերի 27-ին Ստամբուլում հայտարարել է, որ իր երկրի էներգետիկայի նախարարությունը կապի մեջ է ամերիկյան կողմի հետ՝ դիզվառելիքի մատակարարումների հարցով։ Հոկտեմբերին Սպիտակ տան հետ պայմանավորվածությունից հետո Մոսկվան մասամբ վերացրել էր արտահանման արգելքը։
«Ռութերսի» տվյալներով՝ գործարքից հետո ռուսական դիզվառելիքի որևէ խմբաքանակ մինչև նոյեմբերի 27-ը չէր բեռնաթափվել ամերիկյան նավահանգիստներում։ Հոկտեմբերյան պայմանավորվածությունը ձեռք էր բերվել այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում էր զսպել վառելիքի գները։
Գործակալության վկայակոչած նավագնացության տվյալներով՝ դիզվառելիք տեղափոխող «Ագիի Ֆանենդես» լցանավը Հյուսիսային Ատլանտիկայում էր՝ Նյու Յորքից ոչ հեռու։ Ամսվա սկզբին նավը կարճ ժամանակով որպես նպատակակետ նշել էր Նյու Յորքի նավահանգիստը։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար