ՄԱԿ-ը սովի վտանգ է տեսնում Սուդանում և Հարավային Սուդանում
Հասարակություն
Միավորված ազգերի կազմակերպության երկու կառույցներ նոյեմբերի 27-ի զեկույցում սովի վտանգ են արձանագրել Սուդանի և Հարավային Սուդանի առանձին շրջաններում։ Վատագույն սցենարի դեպքում մինչև 2027 թվականի հունվար միայն Սուդանի Հյուսիսային Դարֆուր և Հարավային Կորդոֆան նահանգների 13 շրջաններում կարող է սով սկսվել։
Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունն ու Պարենի համաշխարհային ծրագիրն առանձնացրել են 16 օջախ, որտեղ առաջիկա ամիսներին մարդկանց համար սնունդ հայթայթելը, ըստ կանխատեսման, ավելի է դժվարանալու։ Դրանցից 12-ում հիմնական պատճառների թվում են պատերազմն ու զինված բռնությունը։
Ցանկում այս անգամ հայտնվել են նաև Աֆրիկայի հարավն ու Կենտրոնական Ամերիկայի՝ երաշտների ենթակա մի շարք շրջաններ, որտեղ բերքին սպառնում է «Էլ Նինյո» կլիմայական երևույթը։ Երկու կառույցները կոչ են արել առաջին հերթին ապահովել օգնության անարգել մուտքն այն համայնքներ, որտեղ արդեն սովի վտանգ կա։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար