ԱՄՆ-ը խափանել է իրանական շրջափակումը ճեղքելու փորձը․ Թեհրանը չի պատրաստվում զիջել
Աշխարհ
Միացյալ Նահանգների զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտնել է Օմանի ծոցում «Pacific Archer» առևտրային նավի նկատմամբ իրականացված գործողության մասին։ Ամերիկյան կողմի հաղորդմամբ՝ Պալաուի դրոշով նավը լքել էր Իրանի Բանդար Աբաս նավահանգիստը՝ փորձելով հաղթահարել ծովային շրջափակումը։
Հարվածի հետևանքով նավը զրկվել է շարժվելու հնարավորությունից, իսկ անձնակազմը չի տուժել։ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Մոհամադ Մոխբերը հայտարարել է, որ Թեհրանը մտադիր չէ բացել Հորմուզի նեղուցը և թույլ չի տալու, որ ամերիկյան շրջափակումը շարունակվի։
Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար Շահրամ Իրանին էլ հայտնել է, որ երկրի նավահանգիստները շարունակում են գործել։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար