Քուվեյթի հարվածի մեջ կասկածում են Կիևին․ իրանցի նախկին խորհրդականի վարկածը
Համաշխարհային Մամուլ
Իրանի միջուկային բանակցային պատվիրակության նախկին խորհրդական Մոհամմադ Մարանդին ենթադրել է, որ Քուվեյթի ռազմական օբյեկտի վրա հարձակումը կարող էր Ուկրաինայի իրականացրած գործողություն լինել՝ «կեղծ դրոշի» ներքո։ Նրա պնդմամբ՝ ուկրաինացի գործակալները գործում են Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Իրաքի հյուսիսում և Սիրիայում։
Մարանդին ենթադրել է, որ այդ կերպ Կիևը փորձում է իր հնարավորությունները ցույց տալ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին։
Նոյեմբերի 26-ի հարձակման հետևանքով զոհվել էին երկու իտալացի մասնագետներ։ Քուվեյթի իշխանությունները պատասխանատվությունը վերագրել են Իրանին, իսկ Թեհրանը հերքել է իր մասնակցությունը և առաջարկել համատեղ հետաքննություն։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար