Ճապոնիայում 2027 թվականին ավտոմեքենաների նոր ապրանքանիշ կհայտնվի
Աշխարհ
Ճապոնիայի ավտոմոբիլային շուկայում 2027 թվականին կհայտնվի նոր՝ EMTA ապրանքանիշը, որը մասնագիտանալու է փոքր չափերի էլեկտրական մեքենաների արտադրության մեջ։ Նոր ապրանքանիշը ներկայացնող EMT ընկերությունը հայտնել է, որ առաջին մոդելի համաշխարհային շնորհանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 15–17-ին՝ Տոկիոյի ավտոսրահում։
Առաջին մեքենան կլինի հինգդռնանի, բարձր տանիքով և սահող հետևի դռներով քաղաքային միկրովեն։ Այն կունենա անկյունավոր թափք և լուսադիոդային խոշոր լուսարձակներ։ Ընկերությունն արդեն հրապարակել է նախատիպի լուսանկարները և հաստատել, որ հոկտեմբերից մեքենան փորձարկվում է Ճապոնիայի հանրային ճանապարհներին։
EMTA-ն ստեղծվել է ճապոնական և չինական ընկերությունների համագործակցությամբ, որոնց թվում են Chery-ն և Autobacs Seven-ը։ Առաջին էլեկտրամեքենայի վաճառքը նախատեսվում է սկսել 2027 թվականին։ Մինչև 2029 թվականն ընկերությունը մտադիր է շուկա դուրս բերել ընդհանուր առմամբ չորս մոդել։ Առաջին մեքենայի գինը և տեխնիկական ամբողջական բնութագրերը դեռ չեն հրապարակվել։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար