ԱՄՆ զինված ուժերն Օմանի ծոցում շարքից հանել են ծովային շրջափակումը ճեղքելու փորձ կատարած չորաբեռնանավը
Աշխարհ
ԱՄՆ զինված ուժերը նոյեմբերի 26-ին Օմանի ծոցում շարքից հանել են Պալաուի դրոշի ներքո նավարկող «Pacific Archer» չորաբեռնանավը։ ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության հաղորդմամբ՝ նավը փորձել է ճեղքել Իրանի նավահանգիստների նկատմամբ սահմանված ամերիկյան ծովային շրջափակումը՝ անտեսելով բազմաթիվ նախազգուշացումները։
Ամերիկյան ռազմական ինքնաթիռը բարձր ճշգրտության զինամթերքով հարվածել է նավի հետնամասին։ Հարվածի հետևանքով շարքից դուրս է եկել չորաբեռնանավի շարժիչ համակարգը։ Հրամանատարությունը հայտնել է, որ քաղաքացիական անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել։
«Pacific Archer»-ը դուրս էր եկել իրանական Բանդար Աբաս նավահանգստից։ Ամերիկյան հրամանատարության տվյալներով՝ շրջափակման վերսկսումից հետո ԱՄՆ ուժերը փոխել են պահանջներին ենթարկված 158 առևտրային նավերի երթուղին և շարքից հանել հրահանգներին չենթարկված 6 նավ։
Վաշինգտոնը հայտարարել է, որ շարունակելու է խստորեն վերահսկել շրջափակման պահպանումը։ Օմանի ծոցում և Հորմուզի նեղուցի մատույցներում նավարկող անձնակազմերին կոչ է արվել հետևել ամերիկյան զինուժի նախազգուշացումներին։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար