Ռուսաստանը հզոր միջուկային սուզանավեր կառուցող քիչ երկրներից է․ Պուտին
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն աշխարհի այն քիչ երկրներից է, որոնք կարող են հզոր միջուկային սուզանավեր կառուցել։ Պուտինի խոսքով՝ երկրի նախագծային բյուրոներն ու նավաշինարաններն ունեն անհրաժեշտ տեխնոլոգիաները, փորձը և բարձր որակավորում ունեցող մասնագետները։
«Պերմը» չորրորդ սերնդի «Յասեն-Մ» նախագծի սուզանավ է՝ նախատեսված նաև «Ցիրկոն» հիպերձայնային թևավոր հրթիռներ կրելու համար։ Այն առաջիկայում համալրելու է Խաղաղօվկիանոսյան նավատորմը։
Ռուսաստանի նախագահը նաև հայտնել է, որ մինչև 2030 թվականը նախատեսվում է նավատորմին հանձնել հինգ հրթիռակիր սուզանավ, որոնցից երեքը՝ «Յասեն-Մ» նախագծի։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար